Նորություններ

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ

Սպորտ 2018-05-22

Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` նավարկություն փչովի նավակներով արագահոս գետով: Ռաֆտինգի մասնակիցներ Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչև Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարությունում մշակված սպորտային զբոսաշրջության հայեցակարգի դրույթների իրականացման գործում կարևորելով մեր երկրի բնական հնարավորությունները (լեռներ, գետեր, կանաչ գոտիներ), նշել է, որ պետք է դրանք օգտագործել էքստրեմալ մարզաձևերը զարգացնելու համար: Մինչ այդ` 2017 թվականի աշնանը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ և օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն և արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: