Նորություններ

Բաց դաս նվիրված Զապել Եսայանին

Կրթական 2018-05-22

04.05.2018թ. <<Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Գ. Թովմասյանը 11-րդ դասարանում բաց դաս էր կազմակերպել <<Մեր մեծերը>> շարքից ընտրելով Զապել Եսայանին` նպատակ ունենալով նոր ձևավորվող սերնդի մեջ արմատավորել հայրենասիրություն ու նպաստել հայապահպանության գործին: Զապել Եսայան (Հովհաննիսյան) գրողն ու թարգմանչուհին, հրապարակախոսն ու հասարակական գործիչը հայ գրականության պատմության էջերին հայ կին գրողի մի յուրօրինակ ձեռագիր դրոշմեց, որի ամեն մի տողն ու բառը բխում են հայրենասիրության, հայասիրության, մարդկային ազնիվ մղումներից: Դասի սկզբում դիտեցին ֆիլմ համացանցից, այնուհետև ընդմիջեցին` ներկայացնելով Եսայանի կենսագրությունը և գործունեությունը: Միջոցառումը լույս սփռեց Զ.Եսայանի անցած ուղու վրա , ուղի , որի բանալին Եսայանի հետևյալ տողերն էի . «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»… Աշակերտները մեծ ոգևորությամբ էին ներկայացնում հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի գործունեությունը հայրենիքում ,ով այն բացառիկ կանանցից է, որը դասվում է աշխարհի 5 խիզախ կանանց շարքին, Զապել Եսայանը նաև համարվում է աշխարհը փոխած 100 հայերից մեկը:

Շիրակ, գ. Սառնաղբյուրի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: