Նորություններ

Ամփոփիչ դաս տեխնոլոգիայից

Կրթական 2018-05-22

Գյումրու N45 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի ամփոփիչ դասն էր <<Տեխնոլոգիա>> առարկայից՝ ձեռներեցության բաղադրիչով: Աշակերտները կարողացան ներկայացնել իրենց տեսական գիտելիքները և գործնական հմտությունները ձեռներեցությունից: Դասի ընթացքում կազմվեց <<Բիզնես պլան>>. աշակերտները բաժանվեցին երկու խմբի՝ արտադրողներ և ծառայություն մատուցողներ: Սեփական ձեռքի արտադրանքները՝ ձեռնոցային տիկնիկները, վաճառեցին համադասարնցիներին, ովքեր էլ բեմականացրին <<Երեք խոզուկների հեքիաթը>>: Ճշգրիտ հաշվարկ կատարեցին՝ առանձնացնելով շահույթը, իսկ շահույթի տնօրինման փորձն արդեն ունեին զատկական տոնահանդես-վաճառքից: Հմտորեն կարողանում էին զանազանել բարիք ստեղծելու, շահույթ ստանալու և սեփական եկամուտից բարեգործություն անելու գաղափարները: Նկատելի էր, որ աշակերտներն օժտված էին դերասանական ձիրքով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: