Նորություններ

Հայ ըմբիշներն աշխարհում 5-րդն են

Սպորտ 2013-09-23

Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցեց ամբողջական՝ յոթ հոգանոց կազմով:
Այս տարի աշխարհի ուժեղագույն ըմբիշների պայքարի հանդեպ մեծ էր ուշադրությունը, քանի որ ՄՕԿ-ն ընդունեց ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագիր վերադարձնելու մասին որոշում:
 
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանի սաները Հունգարիայի մայրաքաղաքում նվաճեցին երեք մեդալ. մեկ՝ արծաթե և երկու բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանը 87 երկրների մրցակցությունում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, Կորեային, Հունգարիային և Իրանին: Ընդորում, մենք առաջ անցանք Ադրբեջանից, որի դիրքերը ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի պաշտոնանկությունից հետո տեսանելիորեն նահանջել են:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: