Նորություններ

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Կրթական 2018-05-21

15․05․2018թ․ Ալափարսի միջանակարգ դպրոցում 1-ին դասարանցիների միջոցառումն էր,նվիրված՝ <<Այբուբենին>> և գրաճանաչությանը։Դասվար՝ Կ․Ալթունյան։ Աշակերտները շատ լավ պատրաստվել էին միջոցառմանը և ամեն երեխա իր սրտի խոսքը ասեց։ Ուսուցի՛չ․․․ Երբ-որ արտասանում ես այդ բառը,քո մեջ արթնանում է մի այնպիսի զգացմունք,որ կարծես թե քո ծնող մոր մասին ես խոսում։ Դեռ շատ վաղուց հայ ժողովուրդը ունեցել է իր ուսուցիչը,իր առաջին գիր ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։Մեսրոպ Մաշտոցը դեգերելով աշխարհի տարբեր վայրեր,շատ չարչարվելով ստեղծեց հայոց առաջին գրերը։Նա ունեցավ իր սաները՝ հանձինս Սահակ Պարթևի։Նրանց հերոսական աշխատանքի շնորհիվ այսօր մեզ է հասել մեր հրաշալի՝<<Այբուբենը>>։Մենք չենք կարող չհիշել մեծն Աբովյանին կամ Ղազարոս Աղայանին։Նրանք ուսուցիչ-մանկավարժներ էին,որոնք կանգուն պահեցինմեր լեզուն,մեր գրականությունը և մեր ուսուցչական արվեստը։ Այս մեծերը,ինչպես մի մեծ սերմնացան,հունձը գցելով հողի մեջ պահպանել են և սնել,աճեցրել են և փոխանցել են մեր սերուդներին։ Դեռևս 1-ին դասարանից,առաջին ուսուցչի շնորհիվ յուրաքանչյուր երեխա դառնում է գրաճանաչ,աստիճանաբար գիտելիք է ձեռք բերում,ճանաչում է կյանքը,չարն ու բարին։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: