Նորություններ

Հրաժեշտ Այբբենարանին

Կրթական 2018-05-21

Այս գարնան հետ, այս ծաղկունքի, Այս թռչնակի, այս առվակի, Հետն այս երգի ու զարթոնքի Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի: ՈՒ թոթովեց բառ մի անգին Հայկյան լեզվից մեր սրբազան, Ասես մասունք հաղորդության Դիպավ մանկանս շրթունքին... - Լսի'ր, որդիս, պատգամ որպես Սիրող քո մոր խո՜սքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ Հայոց լեզո՜ւն հազարագանձ... Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցան 1֊ին ա և բ դասարանների միջոցառումները՝ հրաժեշտ Այբբենարանին։Աշակերտները անաղարտ հայերենով,մանկական թովիչ ձայնով,գերող ժպիտով ներկայացրեցին առաջին տարվա իրենց ձեռքբերումները,հնչեցրեցին բանաստեղծություններ և երգեր նվիրված մայրենի լեզվին։ Դասվարներ՝ Ա. Բադալյանի և Վ. Գասպարյանի նվիրական աշխատանքի շնորհիվ աշակերտներն այսուհետ տառաճանաչ են։ Իր գովեստի խոսքը դասվարներին ուղղեց նաև մեր տնօրենը,ով չմոռացավ նշել դասվարի դժվար,բեղուն և միաժամանակ պատասխանատու գործի կարևորության մասին։

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: