Նորություններ

Առարկայական օլիմպիադաներին մասնակցելը պատվաբեր է

Կրթական 2018-05-18

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության 5 աշակերտ. 11-րդ Ա դասարանի աշակերտուհի Աննա Սահակյանը մասնակցել է <<Հայոց լեզու>>, 9-րդԱ դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ <<Հայ գրականություն>>, <<Հայոց Եկեղեցու պատմություն>>, 10-րդԱ դասարանի աշակերտ Փայլակ Նավասարդյանը՝ <<Հայոց Եկեղեցու պատմություն>>, 11-րդԲ դասարանի աշակերտ Տարոն Հարությունյանը՝ <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկաների հանրապետական եզրափակիչ փուլերին: 12առարկաներից անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել է 135 աշակերտ: 9-րդ Ա դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը <<Հայոց Եկեղեցու պատմություն>> առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների համար պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության 2-րդ կարգի դիպլոմով,իսկ <<Հայ գրականություն>> առարկայից՝ 3-րդ կարգի դիպլոմով: Դպրոցի տնօրինությունը <<Հայոց Եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանին, <<Հայոց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին և <<ՆԶՊ>> առարկայի ուսուցիչ, զինղեկ Գառնիկ Մանուկյանին պարգևատրեց հուշանվերներով, իսկ մասնակից աշակերտները նվեր ստացան գրենական պիտույքներ և <<Նարեկ>>: Դպրոցի աշակերտների՝ գիտելիքների նման ստուգատեսներին մասնակցելը և հաջողություններ ունենալը պատվաբեր է ու պարտավորեցնող: Աշակերտների՝ առարկայական օլիմպիադաներում լավագույն ներկայանալը և առաջընթացն ուսուցիչների ամենօրյա տքնաջան ու նվիրումով աշխատանքի արդյունքն է,ովքեր իրենց գործում ճիգ ու ջանք չեն խնայում՝ներդնելով մեր սաների հաղթանակներում, որոնք կարևոր են ոչ միայն մեր դպրոցի, ապագա սերնդի, այլև մեր երկրի հզորացման համար: Ա.ՄՈՒՐԱԴՅԱՆ Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: