Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2018-05-17

Հաճելի խառնաշփոթ և համագործակցության ամենատարբեր լուծումներ Գնացք 12-ի եզրափակիչ կայարանում… Մանկավարժների համար արդեն իսկ հարազատ դարձած #Dasaran կրթական կենտրոնում այսօր կայացավ «Գնացք 12» աշխատանքային սեմինարի անակնկալներով, դրական տպավորություններով և միաժամանակ ավարտի ափսոսանքով լցված եզրափակաիչ հանդիպումը: Անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններով՝ Գնացք 12-ն իր ուղևորներին՝ Արմավիրի մարզի Դաշտի, Արարատի մարզի Այնթապի թիվ 1, Արարատի թիվ 4, Արգավանդի, Կոտայքի մարզի Պռոշյանի, Նուռնուսի, Հրազդանի թիվ 14, Երևանի թիվ 194 7 թիվ 89 դպրոցները ներկայացնող մանկավարժներին ուղղորդեց «Պարզվեց՝ մենք նույն գնացքում ենք» կայարան, որտեղ հնարավոր է գտնել զանազան բանալիներ ուսուցիչ-աշակերտ ամուր փոխգործակցության համար: Զուգորդելով դրական տրամադրությունը, ժպիտն ու արդիական մեթոդները՝ մանկավարժներն անդրադարձան աշակերտներին, ուսուցիչներին, իսկ այսօր էլ արդեն աշակերտ-ուսուցիչ համագործակցության ուղիներին: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: