Նորություններ

«Երկու մշակույթների խաչմերուկում» խորագրով միջոցառում

Կրթական 2018-05-17

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Արարատի մարզի Ոսկետափի ավագ դպրոցում տեղի ունեցավ «Երկու մշակույթների խաչմերուկում» խորագրով միջոցառում: Հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի Տ. Մկրտչյանին հաջողվել էր համախմբել տարբեր դասարանների աշակերտների, նրանց մեջ արժեքային վերաբերմունք ձևավորել ազգի, ազգային մշակույթի նկատմամբ, նպաստել ազգային ինքնագիտակցության զարգացմանը միջմշակութային երկխոսության հմտությունների, այլ մշակույթների նկատմամբ հարգանքի, ազգամիջյան հարաբերությունների մշակույթի զարգացման զուգակցմամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Ֆրանկոֆոնիայի ստեղծման պատմությունն ու նպատակը, Ֆրանսիայի տեսարժան վայրերը, ազգային տոներն ու դրանց առանձնահատկությունները, ֆրանսիական մշակույթի և գիտության զարգացման գործում իրենց ավանդն ունեցող հայազգի բազմաթիվ գործիչների՝ Շառլ Ազնավուր, Գառզու, Ժանսեմ, Անրի Վեռնոյ, Միսաք Մանուշյան, Անրի Թրուայա, Շ. Շահնուր, որոնք ապրել են Հայաստանի սահմաններից հեռու` Ֆրանսիայում` ստեղծագործելով հայերեն և ֆրանսերեն՝ միաժամանակ կրելով երկու մշակույթների կնիքը: Աշակերտների կատարմամբ հնչեցին ֆրանկոֆոն բանաստեղծներ Լաաբիի, Սենգորի պոեմներից հատվածներ` ֆրանսերենով և հայերենով : Ֆրանկոֆոնիայի միջոցառումները ևս մեկ ապացույցն են այն մեծ բարեկամության, որը շաղկապում է Հայաստանն ու Ֆրանսիան, Հայաստանն ու Սփյուռքը: Թող միակուռ դառնա և հարատևի մեր ժողովուրդների բարեկամությունը:

Արարատ, գ. Ոսկետափի թիվ 2 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: