Նորություններ

1ա դասարանի այբբենարանի հանդես

Կրթական 2018-05-17

2018թ. մայիսի 7-ին 1ա դասարանի աշակերտները մանկական ջերմությամբ և գորովանքով հրաժեշտ տվեցին «Այբբենարանին»: Իրենց մի քանի ամիսների ուսումնառության դժվարին, բայց շատ լուսավոր ճանապարհին նրանք դարձան տառաճանաչ և գրաճանաչ, իրենց համար բացահայտեցին ոսկեղենիկ մայրենի լեզվի բազում գաղտնիքներ, բացեցին գիտելիքի անսահման աշխարհի կախարդական դուռը: Նրանք իրենց ծնողներին և շատ սիրելի դասղեկ Ա. Մարգարյանին խոստացան հասկանալ և երբեք չմոռանալ, որ մեր «ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է, որը հայ ժողովրդի ազատության ոսկե բանալին է»:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: