Նորություններ

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

Կրթական 2018-05-17

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում տոն էր: Առաջին դասարանի դասվար Գ. Ղազարյանը մեծ եռանդով էր կազմակերպել առաջին դասարանի «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսը: Դահլիճը տոնական էր, բոլորի տրամադրությունը բարձր էր: Աշակերտները մեծ ոգևորությամբ երգում էին, ասմունքում՝ գովերգելով իրենց առաջին դասագիրքը, բացահայտում, թե ինչ է իրենց տվել այն, ինչ նոր ու հրաշալի աշխարհ է իրենց առջև բացել հայոց այբուբենը: Բարձր դասարանցիները նրանց հանձնեցին «գիտության բանաին», որը պետք է բյուր դռներ բանա փոքրիկների առջև: Դասվարը իր սաներին հանձնեց Այբբենարանն ավարտելու վկայականներ, հեքիաթի գրքեր ու կրծքանշաններ և մաղթեց մեծագույն հաջողություններ ուսման մեջ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: