Նորություններ

Այբբենարանի հանդես

Կրթական 2018-05-16

2018թ. մայիսի 5-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Մաշտոցյան գիրն արդեն սերտած 1գ դասարանցի մանուկները տոնում էին հայոց գրերի տոնը: Նրանք հրաժեշտ էին տալիս իրենց ամենաթանկ գանձարանին` սիրելի «Այբբենարանին», որն իրենց համար բացել էր լույսի, գիտության ճամփան` փրկելով միտքը խավարից: Իսկ այդ ճանապարհին նրանք հաղթահարել էին բազում դժվարություններ, բազմապատկել երազանքներն ու ցանկությունները: Նրանք խոստացան անաղարտ պահել հայոց գիրն ու լեզուն և խոսել ճիշտ հայերենով, քանզի «ամեն թռչուն հայոց հողում պիտի երգի հայերեն»: Մանուկների ամենակարևոր հորդորը` հանձին դասղեկ Գ. Մանասյանի, այն էր, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա բարության սերմեր ցանել իր շուրջը, ազատություն տա իր սրտին` սիրի հայրենի երկիրն ու հողը, մայրերին ու քույրերին, քանզի սերը ամենակարևոր և ամենադժվար զգացմունքն է, որ կարող է ծնկի բերել չարին, ինքնահավանին, նույնիսկ հանցագործին: Սերը Աստծո ներկայությունն է մարդու մեջ… Այն, ինչի կարիքն ունենք բոլորս, սերն է:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: