Նորություններ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

Կրթական 2018-05-15

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի երիտասարդ ուսուցչուհի Ա. Գևորգյանը հաճախ է կազմակերպում էլեկտրոնային դասեր, որոնք անցնում են մեծ հետաքրքրությամբ և շատ ուսանելի են: Այս անգամ դասը 5-րդ և 6-րդ երկկոմպլեկտ դասարանում էր. 5-րդ դասարանում թեման «Թվաբանական գործողություններ խառը թվերով», 6-րդ դասարանում` «Գումարում և հանում տասնորդական կոտորակներով» : Ուսուցչուհին հետաքրքիր հարցադրումներով սահիկներ էր պատրաստել յուրաքանչյուր դասարանի համար, բայց մինչ մի դասարանը դրան էր պատասխանում, դասն արդյունավետ դարձնելու համար ուսուցչուհին մյուս դասարանին տալիս էր անհատական կամ զույգերով քարտային աշխատանք: Թեմաները այս ձևով ամփոփվեցին ամբողջությամբ, իսկ վերջում աշակերտները լրացրին թեմաների շուրջ խաչբառ, որն ավելի մեծ հետաքրքրությամբ կատարեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: