Նորություններ

Թուրքիայում հայտնաբերվել է հնագույն հայկական Ծառաքար վանական համալիրը

Ուշագրավ 2013-09-20

Թուրքիայի Չուկուրայվա գյուղի մոտ, որը նախկին Մեծ Հայքի Այրարատ նահանգի մաս էր կազմում, հայտնաբերվել է հայտնի հնագույն հայկական Ծառաքար վանական համալիրը:
Վանական համալիրից մնացել է միայն ներքին ժայռակերտ կառուցվածքը, իսկ արտաքին շինություններն անդարձ կորած են: Վանքը կազմված է եկեղեցուց, որն ունի իրար կապված մի քանի մուտքեր, առնվազն 6 մատուռներ և հարակից այլ շինություններ: Այն հայտնի է իր հետաքրքիր կառուցվածքով ու քարե արձանագրություններով:
 
 Վանքի մասին երկար ժամանակ մոռացված է եղել, քանի դեռ 1999թ. այնտեղ չի այցելել շոտլանդացի հետազոտող Ստեֆեն Սիմը և վանքի գոյության մասին հայտնել աշխարհին:
 
 2010թ. արդեն հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը գիտական արշավներ է անցկացրել ու վանքի հետ կապված մեծաքանակ տեղեկություններ բացահայտել: Պարզվել է, որ այն Ծառաքարն է, որը հիշատակվել է միջնադարյան գրառումներում: 19-րդ դարի վերջին Ղևոնդ Ալիշանը հասանելի աղբյուրների օգնությամբ նշել էր տարածքը, որտեղ կարող էր կառուցված լինել վանքը:
 
 Համալիրի կառուցման համար կիրառված ժայռի ապարները կարծես կտրված ծառի տարիքը մատնանշող օղակներ լինեն, հենց այդտեղից էլ առաջ է եկել համալիրի անվանումը:
 
Աղբյուրը` 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: