Նորություններ

ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ «ԴՈՄԻՆԱՆՏ», «ԷՆԴԵՄԻԿ» ԵՎ «ԱՈՐՏԱ» ԹԻՄԵՐԸ

Կրթական 2018-05-12

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում « Երբ հանդիպեցին «Դոմինանտ», «Էնդեմիկ» և «Աորտա» թիմերը» խորագիրը կրող մրցույթ անցկացվեց կենսաբանություն առարկայից 8-12-րդ դասարանների աշակերտների միջև: «Դոմինանտ» , «Էնդեմիկ» և «Աորտա» թիմերը շատ լավ էին պատրաստվել մրցույթին: Կենսաբանության ուսուցչուհի Ս. Միկիչյանը մրցույթի առաջին փուլում տեսական հարցեր էր պատրաստել թե՛ առարկայից, թե՛ կյանքին և առողջությանը առնչվող թեմաներից: Երկրորդ փուլը ավելի հետաքրքիր էր, քանի որ աշակերտները գործնականում առաջին բուժօգնություն էին ցուցաբերում տարբեր իրավիճակներում հայտնվածներին /գիտակցության կորուստ,քթից արյունահոսություն,ավտովթար, օտար մարմնի հեռացում և այլն/: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ մրցույթից: Այն ուսանելի էր և հետաքրքիր:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: