Նորություններ

Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակ

Կրթական 2018-05-11

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված հերթական բաց դաս կազմակերպվեց Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում: <<Սարդարապատից Արցախ>> խորագիրը կրող բաց դասը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Լ.Ղարիբյանը 8-րդ դասարանում: Աշակերտները կարողացան վերլուծել մայիսյան հերոսամարտերի նշանակությունը, կարողացան վերլուծել մայիսյան հերոսամարտերի դերը անկախ պետականության վերականգնման գործում: Կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին՝ հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը: Կարևորեցին , որ մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր, որ այդ մարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախ պետականության համար: Դասն ունեցավ ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն և արժանացավ ներկաների բարձր գնահատանքի: Աշակերտների մեջ սերմանվեց հայրենասիրություն, ազգասիրություն և տոկոնություն:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: