Նորություններ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի»-ի երիտասարդական թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը գոլի հեղինակ դարձավ

Սպորտ 2013-09-19

«Զենիթի»-ի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը երեկ գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղում: Հայ ֆուտբոլիստը վաստակել և անձամբ իրացրել է 11 մետրանոց հարվածը, իսկ հանդիպումն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 4:2 հաշվով:
«Զենիթի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի խոստումնալից ֆուտբոլիստ, Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի անդամ Արտյոմ Սիմոնյանի հետ հարցազրույցը։
 
«Մենք փորձում էինք ֆուտբոլ խաղալ և մեծ հաշվով՝ շատ բան ստացվում էր: Սակայն, այս անգամ ևս, մենք չօգտագործեցինք մի քանի լավ հնարավորություն, իսկ հետո բաց թողեցինք չորրորդ գոլը: Արդեն ամոթալի էր, քանի որ հաշիվը չէր համապատասխանում մրցավեճի առաջին կեսի խաղին: Դրանից հետո, մենք ամբողջովին գերազանցեցինք մրցակցին: Իսկ ի՞նչն էր խանգարում մեզ՝ նման կերպ խաղալ հենց սկզբից: Հնարավոր է, որ վախեցանք մրցակցից, քանի որ «Ատլետիկոն» եվրոպական հիանալի թիմ է: Երկրորդ խաղակեսում, մենք ավելի լավ էինք գործում և եթե ևս 15 րոպե ունենայինք, ապա կարող էինք լավ արդյունքի հասնել»:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: