Նորություններ

Միջոցառում Ստեփանավանի N 1 դպրոցում՝ նվիրված Ստեփանավանին

Կրթական 2018-05-11

Հայրենի եզերքի նկատմամբ սեր ու ճանաչողություն, հոգատարություն ու պատասխանատվություն: Այս գաղափարների արտահայտությունն էր կրում «Ստեփանավանը երեկ և այսօր» խորագրով միջոցառումը, որն իրականացրեց Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Վարսիկ Ասրյանը՝ իր դասղեկական 7-րդ դասարանի աշակերտների ուժերով: Քաղաքի հիմնադրումը, քաղաքի համառոտ պատմությունը, քաղաքի այսօրը ներկայացնելուց զատ միջոցառումը հագեցած էր հին ստեփանավանցիների մոտ հուշեր ու կարոտի զգացումներ առաջացնող տեսարաններով: Հուզիչ էր մանուկ Թումանյանի հին Ջալալօղլիում ուսանելու տարիները պատկերող դրվագը, Ստեփան Շահումյանի՝ որպես առաջին մարքսիստական խմբակի ղեկավարի և քաղաքի անվանակցի կերպարը, քաղաքային այգու ամառային երեկոներին փողային նվագախմբի երաժշտությամբ ուղեկցված հին ու հարազատ պատկերը: Միջոցառումը հարստացրին նշանավոր ստեփանավանցիների մասին պատմող ցուցադրությունները, ինչպես նաև հին ու նոր քաղաքը պատկերող տեսարանները: Գրավիչ էին բեմադրված պարերը, Ստեփանավանին նվիրված երգերի կատարումները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: