Նորություններ

Այբբենարանի հանդես Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-05-10

Հաղթական տրամադրությունը, որ համակել էր Զովաբերի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի թվով 14 աշակերտներին և նրանց դասվար Ա. Մելքոնյանին, վարակեց ողջ դպրոցին: Երեխաները, հաղթահարած դպրոցական յուրօրինակ կյանքի դժվարությունները, գրաճանաչ դարձած, եկել էին տոնելու իրենց հաղթանակը և այդ մասին պատմելու ծնողներին, ուսուցիչներին, հյուրերին: Հիանալի մթնոլորտ էր: Երեխաների անկաշկանդ ելույթն այնքան հետաքրքիր էր, որ հանդիսատեսը չզգաց, ինչքան աննկատ անցավ գրեթե մեկ ժամ տևած ցերեկույթը: «Մանկություն» երգի հնչյունների ներքո փուչիկներով բեմ բարձրացան, ապա իջան երեխաները: Դրան հաջորդեց դասվար Ա. Մելքոնյանի շնորհավորական խոսքն ուղված իր սաներին ու նրանց ծնողներին: Այնուհետև « Զինվորիկ» երգի հնչյունների ներքո բեմ բարձրացած փոքրիկ հայորդիները ներկայացրեցին իրենց դասարանը: « Հայուհի » երգի հնչյունները բեմ հրավիրեցին թիթիզ- միթիզ 5 գեղեցկուհիներին: Նրանք ևս նախ ներկայացան, ապա պատմեցին մեր ժողովրդի, Մաշտոցի, այբուբենի մասին: Դրան հաջորդեց գեղեցիկ բեմադրությունը, որում ներգրավված էր ողջ դասարանը: Հեքիաթների հերոսները փրկեցին անգետների թագավորության լրտեսների կողմից գողացված այբուբենը, մեկ անգամ ևս կարևորելով գրի ու գրքի դերը: Ընդգծեցին նաև այն մարդկային արժանիքները, որոնք պետք է ուղեկցեն իրենց ողջ կյանքի ընթացքում: Վերջում երեխաները շնորհակալություն հայտնեցին բոլորին իրենց այդ գեղեցիկ օրվա ու ձեռքբերումների համար: Որպես օրվա հուշ և ձեռքբերումների փաստացի գրավական դասղեկ Ա. Մելքոնյանը երեխաներին հանձնեց գրգճանաչության հավաստագրեր: Վերջում իր հիացական և շնորհակալական խոսքը դասվարին ուղղեցին դպրոցի տնօրեն պարոն Զ. Հովհաննիսյանը և ծնողները: Գոհ ու բավարարված էին և՛ երեխաները, և՛ հանդիսատեսը, և՛ դասվարը, որ մի հերթական սերունդ ևս իր շնորհիվ գրաճանաչ դարձավ, ըստ արժանվույն ներկայացավ և չհիասթափեցրեց ներկաներին:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: