Նորություններ

«Ազգային-ազատագրական պայքարի հերոսները»խորագրով ցերեկույթ Լճաշենի միջն. դպրոցում

Կրթական 2018-05-10

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Հայրենասիրական շունչն ու ոգին թևածում էր դասասենյակում: Ձևավորվել էր հայրենասիրական անկյուն՝ «Հայաստանի առաջին հանրապետության -100» և «Ազգային-ազատագրական պայքարի հերոսներ» խոսուն խորագրով: Պատին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են՝ եռագույն դրոշ, զինանշան, օրհներգ, Հայաստանի հավերժությունն ազդարարող Մասիսները և խաղաղ, խշշացող Նաիրյան դալար բարդիները: Ամբողջ դասասենյակում խոսուն ասույթներ են՝ երիզված հայոց եռագույնով: Նուրբ ճաշակով ձևավորված դասասենյակում լսվում է հաղորդավարի ձայնը. -Զարմանքով եմ ես միշտ նայում քո անցյալին, Քո անցյալին և՛ տանջալից, և՛ պանծալի: Հնչում է Հայաստանի առաջին հանրապետության «Հռչակագիրը», ներկայացվում հետաքրքիր փաստեր Առաջին հանրապետության, 1918-20 թվականների հերոսամարտերի մասին: Հնչում է դուդուկը, և ախորժալուր հնչյունների ներքո աշակերտներն ասմունքում են Ե.Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», Պ.Սևակի «Հայաստան», Հ.Սահյանի «Ախր ես ինչպես» բանաստեղծությունները: Պարում են «Նաիրյան» աղջիկները, թնդում ՝ «Գետաշեն» երգը: Աշակերտներն իրենց առինքնող կատարումներով հիացնում են բոլորին՝մեկ անգամ ևս ապացուցելով,որ Հայրենիքը գերագույն արժեք է,իսկ հայրենասիրությունը սիրո բարձրագույն դրսևորում: Եռագույն հագուստներով 5-րդ դասարանի աշակերտներն ազդարարում են միջոցառման ավարտը՝ բարձրաձայնելով, որ սիրում են իրենց Հայրենիքը՝ մի ուրույն, մի անբացատրելի սիրով: «Անկախ Հայրենիք ունենալն իրավունք լինելուց զատ պարտականություն է», - իր խոսքում նշում է միջոցառման կազմակերպիչ, հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Ս.Սիմոնյանը: Միջոցառումն ամփոփում է դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը՝ շեշտելով հայ ազգի անկոտրում կամքն ու հերոսականությունը, աննկուն ոգին ու բռունցքվելու շնորհը: Հազարամյակներ երազանք թվացող պետականությունն այլևս իրականություն է: Պետք է ամեն ինչ անել, որ այն հաստատ ու հարատև լինի: Հ.լեզվի, գրականության և գրաբարի առարկայական մեթոդական միավորման նախագահ՝ Ջ.Դանիելյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: