Նորություններ

Բաց դաս "Համացանցը մեր կյանքում" 5- րդ դասարանում ։ Դասղեկ Անահիտ Հակոբյան

Կրթական 2018-05-08

Շիրակի մարզի Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանցիները ներկայացրեցին համացանցի դերը մեր կյանքում, թվեցին և մեկնաբանեցին համացանցի լավ և վատ կողմերը։ Նկարել էին թեմային համապատասխան նկարներ, յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց իր աշխատանքը։ Աշակերտները լավ տեղեկացված էին ապահով համացանց ունենալու սկզբունքների մասին, ինչն էլ փոխանցեցին ծնողներին, մանկավարժներին և հյուրերին։ Ներկայացրեցին փոքրիկ բեմադրություն, թե ինչպես կարող է նույնիսկ հասուն մարդը դառնալ համացանցային խարդախության "զոհ" և ինչպես խուսափել այդ ամենից։ "Կիրառելով համացանցում էթիկայի և անվտանգության կանոնները կարելի է ապահով օգտվել համացանցի ընձեռած վիթխարի հնարավորությունից" գործնական աշխատանքի արդյունքում եզրակացրեցին աշակերտները։

Շիրակ, գ. Ղարիբջանյանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: