Նորություններ

Հրաձգության մրցույթ

Կրթական 2018-05-08

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր: Այս անգամ դպրոցի զինղեկ կապիտան Մ. Դավթյանը կազմակերպել էր հրաձգության մրցույթ ուսուցիչների և աշակերտների միջև: Մրցույթն ընթացավ թեժ պայքարում: Մեկ միավորի առավելությամբ հաղթեց աշակերտների թիմը: Լավագույն արդյունք ցուցաբերեցին քիմիայի ուսուցիչ Ս. Միքայելյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Գևորգյանը, 12-րդ դասարանի աշակերտ Ա. Մուսայելյանը և 11-րդ դասարանի աշակերտ Ս. Բեջանյանը: Հաղթող թիմը և լավագույն մասնակիցները պարգևատրվեցին տնօրենության կողմից:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: