Նորություններ

Խորհրդանշական ֆուտբոլային հսկա գնդակները՝ Մոսկվայում

Սպորտ 2018-05-08

Ռուսաստանում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցող 32 երկրները խորհրդանշող ֆուտբոլային գնդակների հսկա մակետները Մեքսիկայից կմեկնեն Մոսկվա։ Գործերի ցուցահանդեսը գրեթե մեկ ամիս ընթանում է Մեքսիկայի կենտրոնական Ռեֆորմե պողոտայում: Յուրաքանչյուր մակետ նկարել է Locos por el Arte («Արվեստով հափշտակվածները») արտիստական խմբի առանձին նկարիչ: Աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր երկրի ոճով նկարված գնդակների մակետները պետք է հաղթահարեն ավելի քան 10.4 հազար կիլոմետր և տեղադրվեն անմիջապես Մոսկվայի Կարմիր հրապարակում: Ցուցահանդեսին մասնակցության մեկնումը նախատեսված է մայիսի 13-ին: «Աշխարհի առաջնությունը շուտով կսկսվի, և Ball Parade («Գնդակների շքերթ») ցուցահանդեսի ցուցանմուշները ճանապարհորդություն կկատարեն, որպեսզի ժամանակին տեղ հասնեն և աշխարհին ցուցադրեն մեքսիկական մշակույթն ու արվեստը»,- նշում է նկարիչների խումբը: Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը: Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: