Նորություններ

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Կրթական 2018-05-08

Բաց դաս ՝<<Սարդարապատից Արցախ>>։ Դպրոցականների ձեռքի աշխատանքները և նկարների ցուցահանդես՝ նվիրված հայոց պետականությանը։ Աշակերտներ՝ 1․Սերգոյան Արմինե,2․Սարգսյան Էմմա,3․Գալստյան Քրիստինե ,4․Մանուկյան Մհեր։ 1918թ․ մայիսյան հերոսամարտերը մեր պատմության փառապանծ էջերից են։Դրանցով հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր իրավունքը։Սարդարապատում,Բաշ -Ապարանում ևՂարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը՝ հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը փրկեցին Արևելյան Հայաստանը վերջնական կործանումից։ Արցախ․․․Ամեն մի հայ անհուն կարոտով է երազել իր պատմական հողի մասին, ու յուրաքանչյուրն իր հոգու խորքում ունեցել է մի նվիրական երազանք՝ տեսնել հայրենի հողը գերությունից ազատված։Արցախը պատմական Հայաստանի բարեբեր ու հոգևոր մշակույթով հարուստ նահանգներից մեկն է,այն բազում թելերով կապված է մեր պատմական հայրենիքին։Դեռևս 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչը 1-ին քրիստոնեական տաճարներից մեկը հիմնադրել է Արցախում,Մեսրոպ Մաշտոցը 1-ին դպրոցն է բացել Արցախում,Վարդանանց պատերազմին մեծ մասնակցություն է ցուցաբերել Արցախի այրուձին․․․․ Այո,Արցախը մեր հայրենի հողն ու ջուրն է,մեր հոգևոր մշակույթի կերտողը,ու չի կարելի պատկերացնել Հայաստանն առանց Արցախի։Տարիներ առաջ անտեսելով հայ ժողովրդի կամքը,Արցախը ուզում էին մտցնեին Ադրբեջանի կազմի մեջ։Բայց այդ մեծ սխալը մի օր իր արդարացի լուծումը պետք է ստանար,հայ ժողովուրդը պետք է բարձրացներ իր ձայնը հանուն հայրենի հողի։1988թ․-ին․․․․Հանրապետության հրապարակում,Մատենադարանի առջև,կենտրոնական փողոցներում ցցույցեր և հանրահավաքներ;Լցվել էր հայ ժողովրդի համբերության բաժակը;Համխմբված մի բռունցք կազմած ժողովուրդը ամենուր հնչեցնում էր իր ձայնը,պահանջում էր Արցախը վերամիավորել Մայր Հայաստանին;Արցախյան պայքարը օրըստօրե նոր ընթացք էր ստանում,բայց ոչինչ չէր կարողանում ճնշել հայերի դիմադրությունը։Վայրենաբար բռնի ուժի դիմեցին,տեղի ունեցավ Սումգաիթյան ջարդը,այնուհետև ջարդ ,թալան։ Բայց և այնպես ամրակուռ է հայերի հոգին։ 1992թ․-ին հենց այսօրը արդեն ազատագրված էր Շուշին,հետո գրավեցին Լաչինը․․․ Շատ ազատամարտիկներ հերոսաբար զոհվեցին,բայց նրանք իրագործեցին իրենց գերագույն երազանքը՝ ազատագրեցին Արցախը և իրենց անմահ գործով մարդկությանը ևս մեկ անգամ հիշեցրին հայերի անկուն կամքի ու հերոսության մասին։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: