Նորություններ

Յուրի Իսրաելյանը և Երվանդ Ներսեսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Սպորտ 2018-05-07

Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում մեկնարկել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը: Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը մասնակցում է 3 մարզիկով։ Հավաքականի մարզիչը Դավիթ Խաչատրյանն է։ Մրցաշարի առաջին օրը բրոնզե մեդալներ են նվաճել 50 կգ քաշային Յուրի Իսրաելյանը և 55 կգ քաշային Երվանդ Ներսեսյանը։ Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 31 երկրի 546 պատանի ձյուդոիստ՝ 349 տղա և 197 աղջիկ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: