Նորություններ

Ֆրանկոֆոնիայի օրերը Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում

Կրթական 2018-05-06

Շարունակվում են Ֆրանկոֆոնիայի օրերը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում: Այս անգամ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Կ. Մելիքսեթյանը 7-8-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր «Վանաձոր-Բանյո՝ քույր քաղաքներ» խորագրով միջոցառումը: Սովորողները ներկայացրեցին Բանյո և Վանաձոր քաղաքների հետ բարեկամության պատմությունը, քույր քաղաքների զինանշանները: Տպավորիչ էր գինեգործության ավանդույթների մասին խաղողի տոնի ներկայացումը: Երեխաները մեղմ երաժշտության հնչյունների ներքո գեղեցիկ պարով ծածանեցին Ֆրանսիայի դրոշը: Սովորողների կատարմամբ հնչեցին Շառլ Ազնավուրի, Ժո Դասենի, Զազի երգերը: Միջավայրը հագեցած էր Ֆրանսիայի շնչով, իսկ այդ ամենի զարդը իր ողջ գեղեցկությամբ կանգնած Ֆրանսիայի խորհրդանիշն էր՝ Էյֆելյան աշտարակը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: