Նորություններ

Միջոցառում` Թաիրովի միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-09-18

Ս.թ. Սեպտեմբերի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցում անցկացվեց օբյեկտային խաղ վարժանք` նվիրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օրվան՝ հետևյալ թեմայով. «Գրիպի համաճարակի դեպքում աշակերտների և մանկավարժական անձնակազմի գործողությունները, 1-ին բուժ օգնության և հիվանդների տարհանման միջոցառումների իրականացում»:
Միջոցառման ուսումնական նպատակներն էին.
 
1. Կատարելագործել դպրոցի մանկավարժական անձնակազմի գիտելիքները և հմտությունները աշակերտների պաշտպանության ուղղությամբ:
 
2. Գործնականում կիրառել շնչադիմակների օգտագործումը համաճարակի դեպքում՝ ուսումնական գործընթացի ընթացքում:
 
Ուսումնավարժության մասնակիցներն էին տարրական դպրոցի աշակերտները, դպրոցի ուսուցչական անձնակազմը, ՔՊ շտաբի անդամները, ՔՊ կազմավորումները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: