Նորություններ

Բաց դաս հանրահաշիվ առարկայից

Կրթական 2018-05-05

Մայիսի 3-ին Կապուտանի միջն. դպրոցի 9-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս հանրահաշիվ առարկայից՝ ՏՀՏ-ի կիրառմամբ: Դասի նպատակն էր՝ ÷ զարգացնել ընդհանրացումներ կատարելու կարողություններ և գծապատկերման հմտություններ, գիտակցել սեփական աշխատանքի կարևորությունը ÷ կրկնել պրոգրեսիաների սահմանումները , պարզել հաջորդականության թվաբանական կամ երկրաչապական պրոգրեսիա լինելը ՝ օգտվելով դրանց բնութագրիչ հատկություններից, ÷ Կարողանալ վերականգնել հաջորդականությունը, թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաները ՝ իմանալով դրանց ընդհանուր անդամի բանաձևը, լուծել թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաների հանգող կամ դրանց ընդհանուր անդամի և անդամների գումարի վերաբերյալ խնդիրներ, ցուցաբերի բանաձևը կիրառելու կարողություններ, ÷ գիտակցել մտքերը ճշգրիտ և հստակ ձևակերպելու անհրաճեշտությունը, ÷ ընդլայնել և խորացնել սովորողների պատկերացումները հաջորդականությունների վերաբերյալ, ÷ ցույց տալ ՏՀՏ-ների կիրառման և գործնական աշխատանքի առավելությունները, ÷ ցույց տալ միջառարկայական կապերը , մեծացնել հետաքրքրություն առարկայի նկատմամբ , Դասի ընթացքի նկարագրությունը Բաց դասի ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրը պատրաստել էր ծառ `իր ընկալմամբ: Դասը անցկացվել է ժամանակակից ծառ մեթոդով: Լուծվել է մաթեմատիկական ռեբուս, պրոգրոսիա բառով կազմվել է ակրոստիկոս: Ծառի հաստաբուն հիմքը եղավ հաջորդականությունը, իսկ նրա ճյուղերը՝ տեսակները: Ճյուղերից ձևավորվեցին բանաձևերը, բանաձևերից հետո ստացան լուծումը ծառի վրա: Դասը իրականացվել է ՏՀՏ –ի կիարառմամբ:

Կոտայք, գ. Կապուտանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: