Նորություններ

«Գիտելիքից մինչև հաջողություն». Գևորգ Սաֆարյան

Ուշագրավ 2018-05-04

«Հաջողության հասնելու համար պետք է լավ հասկանալ, թե ինչ է ձեզ պետք, և ուր եք ցանկանում հասնել ձեր գործունեության արդյունքում. պետք է հասկանալ և ճիշտ ձևակերպել նպատակը»: «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում այս անգամ դեպի հաջողություն տանող իր ճանապարհի մասին է պատմում LimeTech և EarlyOne ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը՝ առանձնացնելով 2 կարևոր պայման. 1. հավատալ սեփական գաղափարին, 2. լինել աշխատասեր՝ անդադար ջանք գործադրելով և ներդնելով ունեցած ողջ ներուժը: Իսկ «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում դուք կարող եք ծանոթանալ բազմաթիվ պատմությունների մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին: Ի դեպ, այս գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: