Նորություններ

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց, բեկանեմ շանթեր

Կրթական 2018-05-04

Հիշում և պահանջում եմ. ահա միջոցառման նշանաբանը, միջոցառում, որ կատարվեց Զովաբերի Ե. Չարենցի անվան միջն. դպրոցում: Օրը նշանակալից էր բոլորիս համար: Հայի մշտարթուն ազգային ցավի ու նախնիների արյան կանչով այստեղ էին հավաքվել ուսուցիչներն ու դպրոցականները բարձրահունչ ոգեկոչելու իրենց ձայնը և՛ որպես աղոթք, և՛ որպես բողոք հղելու հանուն մարդկության խղճի ու արդարության դատաստանի: 1915 թվականին Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում գերեվարված ու խոշտանգված, կտտանքների ենթարկված 1.5 միլիոն նահատակված հայերի համար, այն հողի համար, որն այլևս չկարողացավ շնչել թափված անմեղ արյան հեղեղներից: Այսօր մեկդարյա հեռավորությունից ցավը նույնքան մեծ է, վիշտը նույնքան խոր: Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց, բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ մենք չենք դատարկվել մեր հայրենիքից, մենք ապավինեցինք մեր հայրենիքում, և հայրենիքը մեր մեջ չսպանվեց: Բայց այսօր համազգային, նաև համամարդկային պայքարի ոգեկոչման օրն է, և այսօրվա միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին: Միջոցառումը լեցուն էր սրտառուչ խոսքերով, երգով ու պարով: Ավարտվեց միջոցառումը, սակայն մեր հոգու կրակը չմարեց, որովհետև Ցեղասպանությունը բոլորիս մեջ է: Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան: Մենք հավատացած ենք, որ կգա մի ժամանակաշրջան, ողջ հայությունը կընդունի դա և մեր այս փոքրիկ Հայաստանը նորից կձգվի ծովից ծով: Մենք համոզված ենք, հավատում ենք, հիշում ենք և պահանջում ենք՝ <<Ճանաչում>>:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: