Նորություններ

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Կրթական 2018-05-03

Ալափարսի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները Ապրիլի 24-ին գնացել էին Ծիծեռնակաբերդ;Դասվար՝ Շ․Պողոսյանը,կազմակերպիչ՝ Ա․Կակոյանը և գրականության ուսուցչուհի` Լ․Մանուկյանը` աշակերտներին պատմեցին,թե ինչ է տեղի ունեցել Ապրիլի 24-ին՝ 103 տարի առաջ այդ օրը: Շատ տարիներ են անցել 1915թ․ հայոց ցեղասպանությունից,Հայոց եղեռնից անցել է 103 տարի,բայց մենք չենք մոռացել այդ ցավալի ողբերգությունը:1915թ․-ին թուրքական կառավարությունը կազմակերպում է իր մասայական կոտորածը հայերի դեմ։Օսմանյան թուրքերը ներխուժելով Արևմտյան Հայաստան ,վայրագ ձևով սկսում են իրենց կոտորածը։Այդ կոտորածներին զոհ գնաց ավելի քան մեկ ու կես միլիոն մարդ:Թուրքական բարբարոսները անխնա կոտորում էին տղամարդկանց,կանանց,ծերերին ու երեխաներին:Շատերին այրում էին խարույկների վրա,կախում ծառից,հոշոտում գազանների պես։ Թալեաթ,Էնվեր և Ջեմալ փաշաները որոշել էին բնաջնջել Հայաստանը և հայ ժողովրդին:Հայերը կազմակերպում էին ժողովրդական մի շարժում,որի գլուխ կանգնած էին ազգային հերոսներ:Այդ հերոսներից էին՝ Արաբոն,Անդրանիկը,Գևորգ Չաուշը և այլոք:103 տարի է անցել, բայց հայկական խնդիրը վերջնական լուծում չի ստացել։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: