Նորություններ

Հրաժեշտ մանկության մոլորակին միջոցառում-քննություն Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2018-05-03

Դպրոցի կամարների տակ թևածում էր 4-րդ դասարանցիների ուրախ երգն ու խոսքը, շուրջ բոլորը պարուրելով հաճելի տրամադրություն: Ուսուցչուհին բացման խոսքում նշեց, որ միջոցառումը համարում է մի յուրօրինակ քննություն իրենց կատարած այդ չորս տարիների աշխատանքների: Աշակերտները ավարտելով կրտսեր դպրոցը պիտի հանձնեն նաև երկու փոխադրական քննություններ, համոզված եմ, որ կարևոր քննությունը ճիշտ, խելացի, հայեցի դաստիարակված անհատի ձևավորումն է յուրաքանչյուր աշակերտի մեջ, ինչը աշակերտները ապացուցեցին միջոցառման ընթացքում: Եվ ավարտելով խոսքը պատգամեց լինել ավելի զգոն, ավելի պատրաստակամ, ընկերասեր, աշխատասեր, որ մատնացույց անեն և ասեն՝ մեր լավ ընկերը նա է, լինել բարի ու խաղաղասեր, քանզի բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունն ու բարությունն են փոխում աշխարհը: Միջոցառումը տևեց ուղիղ 1 ժամ, սակայն կարծես անցավ մեկ ակնթարթում իր մեջ ամփոփելով մի քանի փուլեր. Սեր՝ հայրենիքի, մայրերի, դպրոցի, ուսուցիչների և առհասարակ շրջապատի նկատմամբ, իսկ իմաստության ծառը զարդարեցին իրենց համար գանձեր համարվող մի շարք բառերով. հայրենասիրություն, ընկերասիրություն, ուշիմություն, բարություն և այլն: Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Զ. Հովհաննիսյանը, որը ամփոփելով միջոցառում-քննությունը, հույս հայտնեց, որ փոխադրական քննությունները կհանձնեն նույն մակարդակով: 4-րդ դասարանի դասվար Ս. Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: