Նորություններ

Ավստրիացի սոցիոլոգները կազմել են «Facebook»-ը լքողների հավաքական դիմապատկերը

Ուշագրավ 2013-09-17

Ավստրիացի սոցիոլոգները, ուսումնասիրելով «Facebook»-ից հրաժարված մարդկանց վարքը, պարզել են, որ 48 տոկոսի դեպքում դրան մղում են անձնական տվյալների անվտանգությանն առնչվող մտավախությունները:
Բացի դրանից՝ նման մարդկանց շրջանում ավելի բարձր է եղել համացանցային կախվածության մակարդակն ու ընդհանուր գիտակցությունը:
 
Վիեննայի համալսարանի գիտնականները հարցման են ենթարկել 310 մարդու, ովքեր վերջերս ջնջել են իրենց օգտահաշիվները: Մասնագետները նրանց համեմատել են 321 կամավորների հետ, ովքեր եղել են սոցցանցի սովորական օգտատերեր:
 
Պարզվել է, որ սոցցանցից հեռացողների համար պատճառը եղել է ընդհանուր դժգոհությունը Facebook-ից, ընկերների հետ գժտությունը, ինչպես նաև սոցցանցի կախվածությունից ազատվելու ցանկությունը:
 
Աղբյուրը` 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: