Նորություններ

Ապրիլն ապրեցրեց...

Կրթական 2018-04-27

Գյումրու N45 միջնակարգ դպրոցի համադպրոցական միջոցառումը՝ նվիրված Եղեռնի տարելիցին, իր ձևաչափով տարբերվող էր: Մենք ոչ միայն ոգեկոչում էինք՝ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» , այլև փաստում հայի հաստատակամ ոգին և անկոտրում կամքը: Միջոցառման մեջ իր մասն ուներ ապրիլյան քառօրյան: Մարտիրոսված հերոսներին նվիրված հուշատախտակ բացվեց դպրոցում՝ «Հիշում ենք և ափսոսում» խորագրով, որի բացման պատիվը տրվեց ապրիլյան քառօրյայի մասնակից հերոս Համլետ Հակոբյանին: Եվ հուզիչ էր, և ոգևորող... Խրոխտ երգ ու պարով էլ հավաստեցինք, որ մեզ ելնելու սարեր կան դեռ, մեզ ելնելու քարեր կան դեռ, քարեր, սարեր, դարեր կան դեռ...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: