Նորություններ

Ուսուցչի օգնականի հաստիքներ՝ դպրոցներում

Ուշագրավ 2018-04-28

Ապրիլի 26-ին տեղի ունեցած նիստում Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին սահմանված դրույթները համապատասխանեցնելու համար։ Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն ուսուցչի օգնականի հաստիքներ: Հաստիքների թիվը որոշվելու է ըստ տվյալ դպրոցի սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցության: Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: