Նորություններ

Տխուր կատակերգակը

Կրթական 2018-04-27

2018 թ-ի ապրիլի 18-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի IV Գ դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայի «Ինքնուրույն ընթերցանություն» բաղադրիչից: Դասը վարեց դասվար Վ. Խումարյանը: Այն նվիրված էր տաղանդաշատ հայ դերասան, կինոյի և թատրոնի անզուգական արտիստ Մհեր Մկրտչյանին: Ուսուցչուհին ներկայացրեց, որ դասը եռափուլ հետազոտական աշխատանքի արդյունքում է ծնվել: Նախ աշակերտները գտել են տեղեկություններ մեծ դերասանի մասին, ծանոթացել են նրա ֆիլմերին, կազմակերպել քննարկումներ: Աշխատանքի II փուլը այցն էր Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, որտեղ աշակերտները փայլեցին իրենց իմացությամբ: III փուլը փոքրիկ գրքույկի հրապարակումն էր, որը կրում էր «Տխուր կատակերգակը» անունը: Դասի մեկնարկը տրվեց մեծ արտիստի խոսքով, երբ նա խոսում էր լավություն անելու մասին /հատված «Խոշոր շահում» ֆիլմից/: Այնուհետև աշակերտները փոքրիկ քառյակներով բնութագրեցին դերասանին: Արտասանեցին Մհեր Մկրտչյանի մասին: Պատմեցին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ, դիտեցին հատվածներ ֆիլմերից, իսկ որ ամենակարևորն ու հուզիչն էր՝ փոքրիկ հատվածներով ներկայացրին ֆիլմերից հուզիչ տեսարաններ: Մհեր Մկրտչյանի կերպարով հանդես եկավ աշակերտ Միխաիլ Մհերյանը: Դասի ողջ ընթացքը առավել հետաքրքիր դարձրեցին սահիկահանդեսը և տեսաշարերը: Վերջում հնչեց հայտնի ֆիլմից երաժշտություն /«Հին օրերի երգը»/: Աշակերտները կրկնեցին դերասանի խոսքերը՝ վեր-ջա-ցավ… Դասից գոհ էին թե´ տնօրինությունը, թե´ մանկավարժները:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: