Նորություններ

Ծաղկահավաք՝ Ծիծեռնակաբերդում

Ուշագրավ 2018-04-26

Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա ծաղկահավաք: Բազմամյա ավանդույթի համաձայն՝ միջոցառումը մեկնարկվելու է օրհնության կարգով, իսկ բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվելու է Արարատյան Հայրապետական թեմի երգչախմբի կատարումներով: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, այնուհետև դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից․ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից պատրաստվում են հուշագրեր, շնորհակալագրեր և բացիկներ: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Այս միջոցառումն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: