Նորություններ

Գործնական աշխատանքների յուրօրինակ պատկերասրահը

Կրթական 2018-04-26

Վանաձորի Գ. Չաուշի անվան N24 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի և մեթոդմիավորման նախագահ Աիդա Աղաբաբյանը յուրօրինակ կերպով արժևորեց Ապրիլի 24-ը՝ դպրոցի մուտքային սրահը ձևավորելով իր դասավանդած բոլոր դասարանների աշակերտների գործնական աշխատանքներով: Նրանց ձևավորած հարուստ պաստառները սրահը դարձրել էին մի յուրօրինակ պատկերասրահ, որը կրում էր §Մենք աշխարհի պատուհանից¦ խորագիրը: Կարծես շքերթի էին ելել մեր բոլոր մեծերը՝ Հովհ. Այվազովսկի, Շառլ Ազնավուր, Արմեն Ջիգարխանյան, Սերժ Թանկյան... Տեսնես մեր սրահի պատուհաննե±րն են քիչ, թե± մեր աշխարհահռչակ մեծերն են շատ, որ, թվում է, այդ անծայրածիր շարքը ավարտ չունի: Շնորհակալություն պատմության ուսուցչուհի Աիդա Աղաբաբյանին՝ ուսուցողական, ճանաչողական, խիստ, դաստիարակչական այս կարևոր աշակերտների ցուցահանդեսը բոլորին ի տես դարձնելու, ամեն հայի քիմքը շոյելու, յուրօրինակ այս պատկերասրահը ձրավորելու համար: Հպարտության մի անասելի զգացողություն ես ապրում հենց միայն այդ միջանցքով քայլելիս. թվում է՝ թևեր ես առնում և վայրէջքիդ համար լույսի հովիտներ ես փնտրում: Հիշում ես, որ միլիոնուկես հայերի արյան վրեժը միայն ապրելով կարող ես լուծել, միայն արժանապատիվ ապրելով: Ի հեճույկս նրանց, ովքեր ուզում էին հայկական զարմը արմատից պոկել, մենք ապացուցեցինք, որ հայի հունդը ծլունակ է, նրան չի կարելի արմատախիլ անել: Թեկուզ հարյուր տարի հետո էլ, թեկուզ ժայռի վրա, թեկուզ փուշ ու տատասկի մեջ էլ հայը ապրել է, ապրում է և ապրելու է, արարելու և ստեղծագործելու է, իր շառավիղները շարունակելու է, և հաջորդ սերունդներն էլ մի նոր շքերթ են կազմակերպելու հայոց մեծերի, մի նոր պատկերասրահ-ցուցահանդես են բացելու, մի նոր Աիդա Աղաբաբյան է ծնվելու, ով, հավատացե՛ք, հաստատ այս ուսուցչուհու աշակերտներից է լինելու կամ նրա ազնիվ շառավիղներից:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: