Նորություններ

ՀՈՒՇ - ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Կրթական 2018-04-25

Արճիսի միջնակարգ դպրոցում անցկացվեց հուշ-ցերեկույթ` նվիրված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառման կազմակերպիչ Հ. Պողոսյանը աշակերտների ջանքերով ստեղծել էր անկյուն «Ապրելու ապրիլ» խորագրով: Միջոցառման սկզբում մասնակիցները և հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեցին 1 500 000 անմեղ զոհերի հիշատակը, ապա պատմական անդրադարձ կատարվեց 1915թ.: Ասմունք և երաժշտական կատարումներ ձոնեցին զոհերին, անդրադարձան «սպիտակ եղեռնին», որն աններելի է: Վերջում կարևորեցին մոխիրներից վեր հառնած 100-ամյա մեր պետականությունը և հույս հայտնեցին, որ այլևս երբեք աշխարհի և ոչ մի անկյունում չլինի ցեղասպանություն: Երաժշտական ուրախ համարով էլ ավարտվեց միջոցառումը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: