Նորություններ

Մոհամեդ Սալահը՝ Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 2018-04-23

«Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է Անգլիայի 2017-2018թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Սալահը 33 խաղում դարձել է 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Մրցանակին հավակնում էին նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպաններ Կևին դե Բրույնեն, Լերոյ Սանեն ու Դավիդ Սիլվան, ինչպես նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Նա առաջ է անցել Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Էդերսոնից («Մանչեսթեր Սիթի»), Մարկուս Ռեշֆորդից («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Սեսենյոնից («Ֆուլհեմ») և Ռահիմ Ստերլինգից («Մանչեսթեր Սիթի»): Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: