Նորություններ

Կինոդիտում-քննարկում

Կրթական 2018-04-23

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Կ. Մելիքսեթյանը կազմակերպել էր ֆրանսիական կինոյի քննարկում: Աշակերտները նախապես դիտել էին ֆիլմեր՝ նկարահանված Ալեքսանդր Դյումայի «Դ՝Արտանյանը և 3 հրացանակիրները», Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպերի մոտիվներով: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում: Երեխաները մարմնավորել էին նաև 3 հրացանակիրներին և հնչեցրեցին նրանց հայտնի կարգախոսը՝ “Un pour tous et tous pour un!”: Հնչում էին մեջբերումներ ֆիլմերից՝ ընկերասիրության, քաջության, հավատարմության մասին: Նյութն ամրապնդելու համար անցկացվեց նաև վիկտորինա: Մթնոլորտը հագեցած էր ֆրանսիական շնչով, որին նպաստում էր նաև մեղմ երաժշտությունը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: