Նորություններ

ԻՆՉ.ՈՐՏԵՂ .ԵՐԲ

Կրթական 2018-04-23

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի հերթական ինտելեկտուալ «Ինչ, որտեղ, երբ» խաղը յուրօրինակ էր: Այս անգամ մրցույթին մասնակցում էին նաև ուսուցիչներ: Պայքարն ընթանում էր «Վիկտորիա» և «Նիկա» թիմերի միջև: Մրցույթի կազմակերպիչ Ք. Հախվերդյանը շատ հետաքրքիր և բազմաբովանդակ հարցեր էր նախապատրաստել: Մրցույթն ընթացավ լարված և անզիջում պայքարում, որի վառ ապացույցն այն էր, որ 1-ին փուլում պարտվող «Վիկտորիա» թիմին հաջողվեց 2-րդ փուլում ցուցաբերել գերազանց արդյունք և հաղթել «Նիկա» թիմին: Խաղը շատ ուսանելի էր: Հանդիսատեսը ևս մեծ բավականություն ստացավ մրցույթից:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: