Նորություններ

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Կրթական 2018-04-23

Մենք քիչ ենք,սակայն մեզ հայ են ասում։ Այո շատ ճիշտ է գրել Պարույր Սևակը։ Մենք քիչ ենք,բայց ունեցել ենք բազմաթիվ թշնամիներ,և ամեն անգամ այդ թշնամիները գիտակցել են, որ չեն կարող հայ ազգին ոչնչացնել։ Ամեն անգամ հայ ցույց է տվել իր բազկի ուժը,իր հոգու մաքրությունն ու ազնվությունը,իր մաքուր խիղճն ու անբիծ պատիվը։ ․․․Ուշ-ուշ են գալիս,բայց ոչ ուշացած Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին։ Պ․Սևակ Այո,մեծերը ուշ-ուշ են ծնվում, բայց նրանք աշխարհ են գալիս ճիշտ ժամանակին,երբ իրենց խոսքի և գործի անհրաժեշտությունը կա։ Ճիշտ ժամանակին էլ գրական աշխարհ մտավ 20-րդ դարի տաղանդավոր գրող Պարույր Սևակը։Նա իր ստեղծագործությամբ որակական մի նոր աստիճան խորհրդանշեց գեղարվեստական մտքի զարգացման համար։ Գործնական աշխատանք 7-րդ դասարանում ,գրականություն առարկայից:Ուսուցչուհի ՝Զ․Սաֆարյան:

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: