Նորություններ

Թո'ղ այլես պատերազմ չլինի

Կրթական 2018-04-22

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանում ռազմահայրենասիրական դաս էր «Թո'ղ այլես պատերազմ չլինի» խորագրով: Դասը վարում էր դասղեկ Գ.Ղազարյանը և դպրոցի զինղեկ՝ քառօրյա պատերազմի մասնակից Ա. Խանաղյանը։ Պատերազմը պատերազմ է՝ հայտարարված, թե չհայտարարված, պատերազմ է բոլոր սարսափներով ու հետևանքներով։ Զինղեկ Խանաղյանը պատմում էր, որ յուրաքանչյուր զինվոր պատերազմից առաջ յուրովի զգացողություններ է ունենում, սակայն մի ցանկություն կա, որ բոլորի մոտ նույնն է՝ մի անգամ էլ լսել ծնողների ու սիրած աղջկա ձայնը, ո°վ գիտե թե ում թևավոր ասուպը երբ է վերջին անգամ փայլատակելու ժամանակի երկնքում... Թող օրհնվի ամեն մի պահը, երբ աշխարհ են գալիս հայ քաջազունները։ Քանի կան մեր առյուծ զավակները թշնամին չի կարող կոտրել հայի ոգին։ Մենք եղեռնազարկ ժողովուրդ ենք, սակայն դա էլ մեզ ծնկի չի բերել, մենք մոխիրներից հառնել գիտենք ու աշխարհին դեռ ասելիք ունենք։ Այո, պատերազմը պատերազմ է՝ հայտարարված, թե չհայտարարված, պատերազմ է բոլոր սարսափներով ու հետեանքներով։ Թող տա Աստված, որ այն շուտ ավարտվի և խաղաղություն իջնի մեր բազմատանջ հողին ու ժողովրդին, ու հայ ազգի ոչ մի սերունդ այլես պատերազմ չտեսնի։ ...բայց ցավերը հին չեն մոռացվում, չէ, մխում են անվերջ, մորմոքում են լուռ, և մեկ-մեկ այսպես իմ երգերի մեջ մեղեդիներ են դառնում թախծալուր։

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: