Նորություններ

Ամենախելացին

Կրթական 2018-04-21

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում «Ամենախելացին» խաղի ձևաչափով դարձյալ բաց դաս անցկացվեց այս անգամ 8-րդ դասարանում: Ուսուցչուհի Գ. Ալավերդյանը հարցեր էր կազմել հայոց լեզվից և գրականությունից: Աշակերտների մի մասը լավ էր պատրաստվել, հենց նրանք էլ անցան 2-րդ փուլ: Այս փուլում լարված պայքար էր ծավալվել հատկապես Աննա Մարտիրոսյանի, Արեն Անդրեասյանի և Ալիսիա Մկրտումյանի միջև: Նրանք էլ անցան 3-րդ փուլ, որի ժամանակ ամենաբարձր միավորները հավաքեց Աննա Մարտիրոսյանը /30 միավոր/ և ուսուցչուհու կողմից, որպես մրցանակ, ստացավ գեղարվեստական գիրք: 3-րդ փուլ անցած երեք աշակերտները իրավունք ստացան մասնակցելու համադպրոցական խաղին, որը տեղի կունենա մայիսի սկզբին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: