Նորություններ

Խոշոր գանձարան՝ Բալթիկ ծովի կղզիներից մեկում

Ուշագրավ 2018-04-19

Տասներեքամյա մի դեռահաս, ով սիրողական մակարդակում զբաղվում է հնագիտությամբ, խոշոր միջնադարյան գանձեր է գտել: Ըստ հնագետների՝ դրանք կարող են կապված լինել դանիական արքա Հարալդ Կապտատամի հետ: Գանձ որոնողները մետաղ որոնող սարքերի միջոցով հետազոտել են Բալթիկ ծովում գտնվող գերմանական Ռյուգեն կղզու հյուսիսային հատվածը և գտել ոչ մեծ արծաթե իր: Հասկանալով, որ ինչ-որ արժեքավոր բան է գտնվել՝ նրանք դիմել են պրոֆեսիոնալ հնագետների: Այնուհետև տարածաշրջանային հնագիտական ծառայությունը պեղումներ է իրականացրել 400 քմ տարածքում, և նրանց ջանքերը ապարդյուն չեն եղել. գտնվել են 10-րդ դարի բազում արժեքավոր իրեր: Հնագետների կարծիքով այս գտածոն մեծ պատմական նշանակություն ունի, քանի որ սա Հարալդ Կապտատամի ժամանակաշրջանի խոշորագույն գանձ է: Աղբյուրը՝ Life.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: