Նորություններ

ԳՐԱԿԱՆ ԴԱՍ-ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրթական 2018-04-19

2018 թվականի մարտի 23-ին Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոցում 5-6 երկհամակազմ դասարանների մայրենիի ուսուցիչ Հ.Խաչատրյանի ղեկավարությամբ անցկացվեց գրական դաս-դատավարություն:Մայրենիի դասի թեման Ա.Այվազյանի «Գրախանութ» պատմվածքն էր:Աշակերտները պատմվածքը ներկայացրին դատավարության տեսքով ,որտեղ հայցվորի դերում հանդես եկավ պատմվածքի հերոս Փոքրիկ տղան ,ում պահանջը անարդարություն վերականգնելն էր:Դատավարության ժամանակ հանդես եկան դատավորը,դատապաշտպանը,փաստաբանը,հայցվորը, մեղադրվող կողմը,վկաները:Դատապաշտպանի և վկաների փաստերի հիման վրա պատմվածքի մեղադվող կողմին՝ Ծերուկ գրավաճառին,մեղադրեցին անարդար վարվելու մեջ: Աշակերտները կարևորեցին մարդկային հարաբերությունների մեջ այն կարևոր դրական կողմերը ,որոնք կարևոր են ճիշտ ուղու վրա կանգնելու ,փոքրիկներին ճիշտ վերաբերվելու ,արդարությանը կողմնակից լինելու,փոքրերին զիջելու,նրանց սպասման մեջ չթողնելու մեջ: Աշակերտները վերջում « Որտե՞ղ է թաքնված անարդարությունը»նախադասության շուրջ ամփոփեցին պատմվածքից սովորած այն կարևոր հատկանիշները որոնք տանում են դեպի արդարություն,այսինքն՝ ոչ ոքի չվնասել և օգուտ բերել հասարակությանը:

Գեղարքունիք, գ. Չկալովկայի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: