Նորություններ

Հրաշք տառերի ուժը

Կրթական 2018-04-18

Դու քո գրերով զրահել ես մեզ, Դարձրել հավերժող ու անխոցելի, Մեր դեմ բացել ես անծիր ասպարեզ` Խոսքի, խոյանքի, խիզախումների: Տոն էր Հ.Ավետիսյանի անվան թիվ 74 հիմն. դպրոցում : Iա դասարանի աշակերտները պատրաստվում էին հրաժեշտ տալ իրենց առաջին գրքին` <<Այբբենարանին>>: Շնորհանդեսը կրում էր <<Հրաշք տառերի ուժը >> խորագիրը : Մեղմ երաժշտության ելևէջների և քնքշաբույր ծաղիկների ներքո դահլիճը լցվեց գարնանային երանելի տրամադրությամբ: Երեխաների շուրթերից հնչեցին հայրենասիրական քառատողեր, ասույթներ, ասացվածքներ, երգեր: Շնորհանդեսը շնչում էր հայեցիությամբ: Մեղմանուշ ու սրտաբուխ երգերը գովաբանեցին հայի ծնունդը, Արարատ լեռը, հայոց գիրը: Հրաշք հայ մանուկները հորդորեցին բյուր ազգերի մանուկներին, որ իրենց բազմալեզու երգ-ծիծաղով ամբողջ աշխարհում հնչեցնեն հիմնը գարնան, հիմնը կյանքի, խաղաղության: Այս փոքրիկները բաղձանքով ու մեծ ակնկալիքներով են սպասել այս օրվան: Հպարտ են, որ արդեն գրագետ են, սերտել են մեծ գիտնական Մ. Մաշտոցի անօրինակ գյուտը` արևաշող հայ տառերը և կարող են համարձակ քայլել գիտության հրաշագործ աշխարհով: Վերջապես իրականացան փոքրիկ այբբենավորների և նրանց ծնողների բյուրեղյա անուրջները: Երեխաները` արևի պես ջերմ ու ոսկեշող, հրեշտակի պես բարի ու ազնիվ, նայում էին իրենց ուսուցչուհի Լենա Կարապետյանին ու կարծես երախտիքի խոսք ուղղում . <<Շնորհակալ ենք Ձեզ, մեր առաջին ուսուցչուհի>>:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: