Նորություններ

Դասղեկական օրինակելի դաս՝ ընկերություն թեմայով

Կրթական 2018-04-18

Կարևոր, երեխաների համար օգտակար թեմա էր ընտրել իր օրինակելի դասղեկական դասի համար Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի դասվար Օլյա Զաքարյանը: Նա իր դասվարական II բ դասարանի աշակերտների հետ հետաքրքիր դաս անցկացրեց «Ի՞նչ եմ հասկանում ընկերություն ասելով» թեմայով: Դասն սկսվեց «ընկեր» բառի ստուգաբանությամբ և մեկնաբանությամբ: Այնուհետև փոքրիկ բեմականացման միջոցով երեխաները եզրահանգում արեցին՝ ի՞նչ է ընկերությունը, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը: Անհատական ընտրությամբ յուրաքանչյուր աշակերտ թելի կծիկը փոխանցելով մեկը մյուսին ստացան սարդոստայն- ցանց, որը բոլորին միավորեց որպես մի ընտանիք ընկերություն գաղափարի շուրջ: Լավ մտահաղացում էր նաև պատրաստված ընկերության ծառը,որի շուրջ մտքեր, տեսակետներ արտահայտելուց զատ, երեխաներն իրենց մտքերը , խոհերը թղթե խնձոր-մրգերի վրա գրելուց հետո կախեցին ընկերության ծառից: Հետաքրքիր էր նաև ընկերությունը համով, հոտով, գույներով, երաժշտությամբ բնութագրելը և ընկերության մասին ուրախ երգեր երգելը: Ուսուցչուհին հասավ իր նպատակին, երեխաները հասկացան՝ ինչպես պետք է դառնալ իսկական ընկեր:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: