Նորություններ

Բաց դաս՝ «Մայիսյան հերոսամարտեր» թեմայով

Կրթական 2018-04-18

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում հայոց պատմությունից բաց դաս էր, որը կրում էր «Մայիսյան հերոսամարտեր» խորագիրը: Ուսուցչուհի Գ. Շիրոյանը նախ հարցերով ամփոփեց դասը, ապա դասարանը բաժանեց երեք խմբի՝ ըստ հերոսամարտերի: Յուրաքանչյուր խումբ ոչ միայն մանրամասնորեն ներկայացրեց հերոսամարտը, այլև պաստառներ կազմեց թեմայի շուրջ: Խմբերի անդամները ներկայացրին պատճառներն ու արդյունքը: Ուսուցչուհին բացատրեց, որ գլխավոր արդյունքն առաջին հանրապետության ծնունդն էր: Աշակերտները խոսեցին նաև Մ. Սիլիկյանի, Դրոյի, Թ. Նազարբեկյանի, Գ. Նժդեհի, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների սխրագործությունների մասին: Դասը շատ հետաքրքիր էր և ուսանելի։

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: